Երվանդ Քոչարի Թանգարան

Թանգարան
էքսկուրսիաայո
հուշանվերներայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
Ավտոկայանատեղիոչ
մուտքն ազատ էոչ
Wi-Fi-ի առկայությունըոչ
սրճարանոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1984 թ․
ք․ Երևան Մաշտոցի 39/12

Երվանդ Քոչարի թանգարանը հիմնադրվել է 1984թ.` նկարչի արվեստանոցում: Արվեստանոցը զբաղեցնում էր ներկայիս թանգարանի մի հատվածը: Այդ տարածքը ոչ միայն արվեստանոց էր, այլև երկար տարիներ նկարչի բնակվելու միակ վայրը: Թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և պրոպագանդման կարևորագույն կենտրոն է:

Քոչարը տարածական նկարչության /”Peinture dans l’espace”/ հիմնադիրն է՝ պլաստիկ — գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ: Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի այն ռահվիրաններից մեկը, որոնք մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու տակնուվրա արեցին աշխարհը…



5.0

Աշխատանքային օրեր և ժամեր 

Երկուշաբթի — շաբաթ:  11:00 – 17:00
Կիրակի: 11:00 – 16:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Էքսկուրսիայի արժեքը հայերեն 4000 դրամ է։

Անգլերեն/ռուսերեն/ֆրանսերեն Էքսկուրսիայի արժեքը 5000 դրամ է:

Տոմսեր

Մուտքի տոմս - 1500 դրամ

Աշակերտական, ուսանողական, թոշակառու տոմս՝ 750 դրամ

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է

Կոնտակտներ
+374-10-529326
qochar.museum@gmail.com
yervand-kochar.mus.am
https://kochar.am/
Նման վայրեր
Մոտակա վայրեր